▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները». հոր սպանությունից 3 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

3 ամիս առաջ Մերձավանում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Ողբերգական դեպքից ամիսներ անց Գրիգորյանի ավագ դուստրը՝ Մարինեն, ինստագրամյան ի էջում արխիվային ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները։ Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին։

Այսօր Տոման Ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.

-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ՝ խնդրում եմ կասես, որ իմ Պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի։

Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք…Անսահման սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի Պապա»,- գրել է Մարինեն։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее