Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլում խայտառակությունները շարունակվում են․
Մի կերպ փրկվեցինք օվկիանոսում կորած Ֆարերյան կղզիների հետ խաղում պարտությունից։ Հայաստանի ֆուտբոլում խայտառակությունները շարունակվում են, Հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հրաժարականը անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ Հայաստանի ֆուտբոլում առաջընթացի համար: Հարկավոր է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացվիայի հրաժարականը, կոռուպցիան, հովանավորչությունը, անառողջ բարքերը Հայաստանի ֆուտբոլից պետք է հեռացվեն։ Հարկավոր է Հայաստանի ֆուտբոլի զարգացման ռազմավարություն իրականացնել, որը պետք է առաջնահերթ ներառի մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։
Մեծ հաշվով՝ քանի դեռ կա պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, հայասպան Էրդողանի նվիրած գիրքը ձեռքին երջանկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մենք բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ֆուտբոլում, պարտություններ, նվաստացումներ ենք ունենալու»։
«Կոռուպցիան, հովանավորչությունը Հայաստանի ֆուտբոլից պետք է հեռացվեն»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet