Ապրիլի 12-ին նշանակված Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ «Սևիլյա»-«Ռոմա» խաղը կարող է հետաձգվել:
Ինչպես հայտնում է իտալական CORRIERE DELLO SPORT-ը, հռոմեական ակումբին չի հաջողվում թռնել Սևիլյա, քանի որ Իսպանիայի կառավարության մարտի 10-ի որոշմամբ դադարեցվել են ինքնաթիռների բոլոր չվերթները դեպի Իտալիա և, հակառակը:
Իտալական ակումբը հայտնում է, որ իրենց ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել Սեւիլիայում: «Ռոմա»-ն մտադիր էր մեկնել Իսպանիա, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սեւիլյայի» դեմ արտագնա խաղին: