Sky Sports-ը տեղեկացնում է, որ Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը:
Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս Իտալիայում չեն անցկացվի Իտալիայի ֆուտբոլային առաջնությունները, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի հանդիպումները, մյուս բոլոր մարզական միջոցառումները:
Նշվում է, որ Իտալիայում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումների վերաբերյալ ՈւԵՖԱ-ն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածի: