Մոտ օրերս Սոչիում տեղի է ունեցել Ֆորմուլա 1-ի գրան-պրիին, որին ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև ռուսական շոու բիզնեսի մի շարք հայտնի երգիչ, երգչուհիներ, ովքեր պահը բաց չեն թողել և հասցրել են լուսանկարել իրենց «տարվա» սելֆին նախագահի հետ:
Նշենք, որ Ֆորմուլա 1-ի գրան-պրիին ականատես լինելու համար Սոչի է մեկնել նաև երգչուհի Նատաշա Կորոլյովան, ով իր Instagram-ում կիսվել է իր տպավորություններով և հրապարակել է իր նոր լողազգեստով լուսանկարը: Ներկայացնում ենք երգչուհու լուսանկարը, ինչպես նաև ռեփեր Թիմաթիի և երգչուհի Վալերիայի սելֆիները Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի հետ: