Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը:
«Հակամարտության սրման, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դրա ինքնորոշման իրավունքը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը: