Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճայինները:
Մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ Հայկ Պապիկյանը, որը իր երեք մրցակիցներին հաղթեց ընդհանուր 24:0 հաշվով և մտավ եզրափակիչ: Այստեղ նա կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ: Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Գրիգորյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար մարտերում կրկին կհանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այս մարտերը կկայանան այսօր երեկոյան:
Մրցումային 2-րդ օրը գերազանց հանդես եկավ Կնյազ Իբոյանը, որը նախ հաղթեց ադրբեջանցի, ապա թուրք մրցակցին, և դուրս եկել եզրափակիչ։ Մեժլում Մեժլումյանը նույնպես հաղթեց իր բոլոր մրցակիցներին և դուրս եկավ եզրափակիչ։ Նրանք հանդես կգան վաղը: