▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլոզեի պատմական գոլը միավոր պարգևեց Գերմանիային. Գերմանիա-Գանա՝ 2-2

Աշխարհի առաջնության խմբային փուլի իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Գերմանիայի ազգային հավաքականը: Բունդեսթիմի մրցակիցն այս անգամ Գանայի ազգային հավաքականն էր:

Առաջին խաղակեսն անցավ դիտարժան պայքարում, սակայն գոլեր չգրանցվեցին: Իսկ երկրորդում թիմերի խաղը ֆանտաստիկ ժանրից էր…

51-րդ րոպեին Մարիո Գյոտցեն բացեց խաղի հաշիվը և սա շատ զարյացրեց աֆրիկացիներին, ովքեր 10 րոպեում երկու գնդակով պատասխանեցին: Նախ Անդրե Աևը հավասարեցրեց հաշիվն, ապա Ասամոա Գյանը առաջ մղեց իր թիմին: Սակայն գերմանացիներին հաջողվեց փրկվել պարտությունից՝ 71-րդ րոպեին Միրոսլավ Կլոզեի գոլի շնորհիվ:

Ի դեպ այս գնդակը պատմական էր գերմանացու համար, ով խփած 15 գոլերով հավասարվեց Աշխարհի առաջնությունների պատմության առայժմ լավագույն ռմբարկու բրազիլացի Ռոնալդոյի հետ:

Գերմանիա-Գանա՝ 2-2

 

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее