«Դա իմ սխալն էր: Միկին արդարացիորեն հիասթափվելու հիմք ունի: Ես հրանագեցի, որպեսզի 11 մետրանոցը իրացնի 9 համարը, այլ ոչ թե Միկին: Ես արդեն ներողություն եմ խնդրել նրանից: Պարզապես ես ցանկանում էի, որպեսզի գնդակը հայտնվեր դարպասում»: Այսպես է պարզաբանել է իր թիմի ֆուտբոլիստներ` Լևանդովսկու և Մխիթարյանի միջև եղած անհամաձայնությունը Յուրգեն Կլոպը` «Մայնց»-«Բորուսիա» (1:3) խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջին րոպեին մրցավարը երկրորդ 11 մետրանոց տուգանային հարվածը նշանակեց «Մայնցի» դարպասին, որը պատրաստվում էր իրացնել Մխիթարյանը:
Սակայն վերջին պահին պահեստայինների նստարանից չթողեցին որպեսզի Մխիթարյանը իրացնի տուգանայինը: