Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»։ Դատախազությունն արդեն սկսել է հետաքննությունը, հայտնում է Expressen-ը։ Անցյալ շաբաթ Կիլիան Մբապեն անակնկալ այց է կատարել Շվեդիայի մայրաքաղաք, Ստոկհոլմի կենտրոնում նրան նկատել են երեկույթի ժամանակ, որը ձգվել է հինգշաթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ: Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվողը ընթրել է Ստոկհոլմի բարձրակարգ Էստերմալմ թաղամասի Chez Jolie ռեստորանում, նախքան մոտակա գիշերային ակումբ գնալը, որը կոչվում է V: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ենթադրյալ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնում է աղբյուրը։ Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել երկու օր անց։ Ոստիկանության խոսնակ Դանիել Վիկդալի խոսքով՝ այժմ դատախազը քննում է գործը։ Շվեդական Aftonbladet թերթը, որն առաջին անգամ հայտնել է բռնաբարության մեղադրանքների մասին, ասում է, որ սեռական ոտնձգությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում էր Մբապեն: |
Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet