Չեխիա-Հայաստան (2-1) ընկերական խաղից հետո տեղի է ունեցել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։
«Հենակետային գոտում Կալիզիր-Հարությունյան զուգով խաղալը ստիպված քայլ էր, քանի որ Սպերցյանը որոշակի խնդիրներ ուներ, չէր կարող երկու խաղակես խաղալ։
Այս երկու խաղերում տեսա դրական մի բան, որ ֆուտբոլիստները փորձում են, մարզումների ժամանակ լսում են մարզիչներին, ամեն ինչ անում են…բացասականն այն է, որ ֆուտբոլում կարևորը արդյունքն է, ինձ համար կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է, այսինքն՝ ես բացասական եմ աշխատել՝ որպես գլխավոր մարզիչ։
Գոհ եմ Դավիդյանի և Սևիկյանի խաղից։ Ես այնպիսի մարզիչ եմ, որն արդարացումներ չի փնտրում և պատասխանատվությունը միշտ իր վրա է վերցնում։ Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստների խաղից գոհ եմ»,- ասաց Պետրակովը։