Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում:
80 կգ քաշային կարգի մրցաշարում մեր մարզիկը եզրափակիչում հաղթել է վրացի Գիորգի Ցոպուրաշվիլուն եւ գրավել առաջին տեղը:
Իր քաշային կարգում եզրափակիչ էր մտել նաեւ Շանթ Խաչատրյանը (65 կգ), սակայն նա զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչին եւ բավարարվել է արծաթե մեդալով: