Արդեն տեղեկացրել ենք, որ Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել՝ մարտի 4-ին ծնվել է Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում հաստատել է որդու՝ Համլետ Մխիթարյանի լույս աշխարհ գալու մասին լուրը:
«Ամեն ինչ շատ լավ է անցել: Սուպեր երջանիկ ծնողներ: Կարծու՞մ եք, որ նա կլինի ապագա ֆուտբոլիստ»,- գրել է Մխիթարյանը՝ կից հրապարակելով լուսանկար կնոջ և նորածին որդու հետ: