Կարապետ Մանվելյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը և հարվածել է Հայաստանի ներկայացուցչին:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցի մարտիկին՝ հայ մրցակցի հանդեպ ոչ սպորտային և ագրեսիվ վարքի համար։
Կարդացեք նաև՝ Կարապետ Մանվելյանը հաղթեց նաև թուրք ըմբիշին և դուրս եկավ Մ23 ԵԱ եզրափակիչ
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Հասանովին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը առավելության է հասել Բաբաշովի նկատմամբ 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։