Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հռոմում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ: Մնացականյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:
Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Քրիստենին, 1/8 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեսի նկատմամբ, 1/4 եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է բելառուսցի Պավել Լիախին, բայց կիսաեզրափակչում 0-3 հաշվով զիջել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։