«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Այդ մասին տեղեկանում ենք անգլիական ակումբի պաշտոնական կայքից:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ է մաղթում նրան ապագայում:
Առաջիկայում կնշանակվի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, որը կաշխատի մինչեւ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում ակումբը կսկսի փնտրել նոր մարզչի», – ասվում է ՄՅՈւ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: