▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Խնդիրը միայն Մխիթարյանի և Լինգարդի մեջ չէր»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության (1:2) պատճառների մասին:

 

Հիասթափված եմ առաջին խաղակեսից: Հիասթափված եմ առանձին խաղացողների անհատական թույլ ելույթներից, ինչը ազդեց ամբողջ թիմի խաղային մակարդակի վրա:

Խոսքը միայն Մխիթարյանի ու Լինգարդի մասին չէ: Մյուս ֆուտբոլիստները ևս թույլ խաղացին, ես չեմ սիրում առանձնացնել ֆուտբոլիստների, իմ որոշումներն էլ սխալ էին: Այսպես ասեմ, մեր թիմը առաջին կեսում լավ չխաղաց, և այստեղ թե` ֆուտբոլիստների, թե` իմ պատախանատվությունն է:

Մենք մարտավարական խնդիրներ չունեինք: Խնդիրը անհատական թույլ խաղն էր: Մենք շատ-շատ հեշտ էինք կորցնում գնդակը:

Նույնիսկ կենտրոնական պաշտպանները կորցնում էին գնդակը, վատ փոխանցումներ էին կատարում, Բեյլին ու Բլինդը սխալ փոխանցումներ էին կատարում Ֆելայինիին ու Պոգբային:

Մենք նման դիրքերում գնդակ էինք կորցնում, ու հարցը Միկիի և Լինգարդի մեջ չէ, այլ շատ ավելի խորը: Ես մի քանի որոշումներ էի կայացրել` մտածելով, որ առանձին ֆուտբոլիստների անհատական որակները կտան ինձ այն, ինչ ուզում եմ, բայց դա չեղավ:

Միևնույն ժամանակ մեր կիրառած պրեսինգի պայմաններում գնդակը հեշտությամբ կորցնելու հետևանքով ամբողջ մի խաղակես անկացրինք պաշտպանությունում:

Ես 20-րդ րոպեին փոխարինումներ չարեցի, որովհետև չէի ուզում կոտրել ֆուտբոլիստներին, ընդմիջմանը երեք փոխարինում չարեցի, որովհետև վախենում էի, որ երկրորդ խաղակեսում կարող է վնասվածք լինել, բայց եթե այս մարզաձևում փոխարինումների սահմանափակում չլիներ ու առաջին կեսում փոխարինումներ անելը նորմալ համարվեր, ապա 20-րդ րոպեից սկսած բազմաթիվ փոփոխություններ կանեի:

Ընդմիջմանը ես վերադասավորումներ արեցի, ու մենք փոխեցինք խաղի ընթացքը, բայց չստացանք այն, ինչին, կարծում եմ, արժանի էինք երկրորդ կեսում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում MEN-ը:

Աղբյուր՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее