▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ընդունակ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քիչ առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում:

«Նա երկար ժամանակ է վնասվածք ուներ, սակայն դա արդեն անցյալում է: Հենրիխը մարզվում է առանց որևէ սահմանափակումների: Ժամանակն է, որ Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ընդունակ:

Սակայն դեռ չեմ կարող հաստատել, կխաղա նա վաղը, թե ոչ»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը, ժամը ՝ 23:00:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее