▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյո. «Դուք արդեն տեսնում եք Մխիթարյանի հրաշքները խաղադաշտում»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0)՝ առանձնահատուկ խոսելով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Դուք արդեն տեսնում եք Մխիթարյանի հրաշքները խաղադաշտում, բայց ես, բացի գոլերից, նկատում են նաև այլ ուրախացնող երևույթներ, որոնք ցանկանում եմ տեսնել: Մխիթարյանն, իսկապես, հիանալի է հանդես գալիս:

Խաղացողներին շարժառիթ ներարկելու լավագույն ձևը երբեմն այն է, երբ նրանց խաղադաշտ դուրս չես բերում կամ վաղ ես փոխարինում»,- ասել է Մոուրինյոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее