▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրու. «Հանդերձարանում թիմակիցներս գոռում էին և ասում, որ Մխիթարյանի գոլը ավելի գեղեցիկ էր»

vivaronews.am-ը գրում է. «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն «Քրիստալ Փելասի» դարպասը հեղինակած «Կարիճ» գոլի մասին խոսելիս` ընգդծել է, որ իր գոլը ավելի գեղեցիկ էր, քան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում:

«Միանշանակ, իմ գոլը ավելի գեղեցիկ էր, քանի որ Մխիթարյանը խաղից դուրս վիճակում էր և նրա հարվածը չդիպավ դարպասաձողին:

Հանդերձարանում թիմակիցներս գոռում էին և ասում, որ Մխիթարյանի գոլը  ավելի գեղեցիկ էր, սակայն ես գտնում եմ, որ իմ գոլը ամենագեղեցիկն էր»,- L’Equipe-ն է մեջբերում ֆրանսիացու խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее