Ամերիկյան ԶԼՄ-երում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և նրա կինը` դերասանուհի Ջեսիկա Բիլը, սպասում են իրենց առաջնեկին: Մի քանի օր առաջ պապարացցիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհուն Սիդնեյի փողոցներից մեկով զբոսնելիս: Հենց այդ լուսանկարներից էլ պարզ է դարձել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ջեսիկան հղի է:
Հիշեցնենք, որ աստղային զույգը հանդիպել սկսել է 2007թ-ից, իսկ իրենց հարաբերությունները նրանք օրինականացրել են 2012թ-ին` Իտալիայում կազմակերպված գաղտնի հարսանիքի ժամանակ: