Իտալական «Էմպոլին» ու «Բոլոնիան» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։
Իտալական ակումբների սկաուտները հետեւել են Նաիր Տիկնիզյանի խաղին Ուելսի (4:2) եւ Լատվիայի (2:1) դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի հանդիպումներում, հաղորդում է Sport-express.ru-ն։ Ուելսի դեմ խաղում Տիկնիզյանը կատարել էր գոլային փոխանցում, Լատվիայի դեմ խաղում խփել էր մեկ գոլ։
Ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 37 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։