Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող հայկական խմբավորման անդամների: Այս մասին հայտնում է europol.europa.eu-ն:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 83 անձ՝ այդ թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ, որոնցից մեկն անցած տարի մասնակցել է ԱՄՆ բաց առաջնությանը՝ US Open-ին, սակայն անունը չի նշվում։
Ոստիկանները խուզարկել են 11 տուն: Առգրավել են 167 հազար եվրո, զենք, էլեկտրոնային 50 սարք, 5 շքեղ ավտոմեքենա, փաստաթղթեր: Սառեցվել է բանկային 42 հաշիվ:
Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի նրանք երաշխավորեն ցանկալի արդյունքը։ Հազարավոր մարդկանց ներգրավմամբ կատարվել են խաղադրույքներ տվյալ հանդիպումների արդյունքների վրա։