▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանական «Ռայո Վալյեկանո»-ն ցանկանում է վարձակալել Արազ Օզբիլիսին

ArmFootball.com-ը գրում է. Իսպանական «Ռայո Վալեկանոն» մտադիր է վարձակալել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին, հաղորդում է ТАСС գործակալությունը:

Իսպանական ակումբն արդեն վարձակալության առաջարկով դիմել է մայրաքաղաքային ակումբին, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ըստ աղբյուրի` բանակցությունները շարունակվում են:

Համաձայն ԶԼՄ-ների Օզբիլիզի աշխատավարձը «Սպարտակում» կազմում է տարեկան 1,5 մլն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստը դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը չեն մեկնի «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին, որը սկսվելու է հունվարի 16-ին` ԱՄԷ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее