Բունդեսլիգայի 10-րդ տուրի՝ «Բավարիա» - «Բորուսիա» խաղի ժամանակ տհաճ դրվագ է գրանցվել: «Բորուսիա» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը փորձել է գնդակը արագորեն մտցնել խաղի մեջ, սակայն վերջինիս կատարած հարվածը մոտ տարածությունից դիպել է Հենրիխ Մխիթարյանի գլխին: Հարվածից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նոկաուտի է ենթարկվել:
Ավելացնենք, որ հանդիպումն ավարտվել է «Բավարիայի» հաղթանակով` 2-1 հաշվով: