▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես կպատժվի Խաբիբ Նուրմագոմեդովը մենամարտից հետո ծեծկռտուք սարքելու համար

Նևադայի նահանգի Աթլետիկայի հանձնաժողովի նախագահ Էնթոնի Մարնելը մեկնաբանել է Խաբիբ Նուրմագոմեդովի կողմից UFC-ի կանոնները խախտելու վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը.

«Մենք փաստաթղթեր կներկայացնենք Խաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մաքգրեգորի դեմ: Քանի որ մենք պահել էինք մեկ հոնորար, հիմա պետք է օպերատիվ կերպով բողոքարկումից անցնենք լսումներին:

 

Կան շատ մեղադրանքներ, որոնք կարող են առաջադրվել այն մարդկանց, ովքեր ներխուժել են օկտագոն և երեք անգամ հարվածել են Մաքգրեգորին:

 

 

 

 

 

 

 

 

Ես այդ իրավախախտման մասին պետք է հայտնվեմ գլխավոր դատախազին: Դա արժանի է լուրջ հետևանքների:

Ինչ է սպառնում Խաբիբին` տուգա՞նք, թե՞` որակազրկում. թե՛ այն, թե՛ այն: Միշտ խոսքը երկու պատժամիջոցների մասին է: Բայց ես կարծում եմ, որ հանձնաժողովն ուշադրություն կդարձնի գլխավոր դատախազի միջնորդությանը:

Կան կանոններ, այնպես որ հետևանքները կհամապատասխանեն մարտիկների գործողություններին»,- Նևադա նահանգի Աթլետիկայի հանձնաժողովի ղեկավարի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:

Ըստ որոշ տեղեկությունների Խաբիբը 250 հազար դոլար տուգանք կվճարի և 6 ամսով կզրկվի որևէ մենամարտ անցկացնելու հնարավորություներից: Չեմպիոնի գոտին կմնա Նուրմագոմեդովի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее