▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես իրեն կդրսևորի բրազիլիացի հանդիսատեսը Գերմանիա-Արգենտինա խաղի ժամանակ

Արգենտիա-Գերմանիա եզրափակիչ հանդիպմանն անդրադառնամ ոչ խաղային-մրցակցային, այլ Մարականայում հավաքվելիք հանդիսատեսի տեսակետից, խոսքը մասնավորապես բրազիլիացի հանդիսատեսի մասին է...

Բրազիլիան ու Արգենտինան ֆուտբոլային տեսակետից ավանդական թշնամիներ են, ոխերիմ հակամարտություն կա հատկապես ֆուտբոլասերների առումով...

Արգենտինայի մասնակցությամբ այս առաջնության բոլոր խաղերում բրազիլաիցի հանդիսատեսը արգենտինացիներին «ո՜ւ ու՜ու՜» էր բղավում, բացառություն էր Արգենտինա-Հոլանդիա խաղը...Ամենդեպքում՝ ես ընդգծված հակաարգենտինական բացականչություններ չլսեցի...Թերեւս պատճառն այն էր, որ բրազիլացի հանդիսատեսը դեռեւս չէր մարսել գերմանացիներից կրած պարտության դառնությունը եւ արգենտինացիների հասցեին «ո՜ւ ու՜ու՜» բղավելու տրամադրություն չուներ...

Հետաքրքիր է՝ ինչպես իրեն կդրսեվորի բրազիլիացի հանդիսատեսը Գերմանիա-Արգենտինա խաղի ժամանակ. Մարականայի օդում կսավառնի՞ ավանդական թշնամանքը, թե գերմանական ջախջախման խորը նստվածքը կստվերի այդ թշնամանքը եւ բրազիլիացիները գոնե չեզոք կգտնվեն իրենց հարեւանների նկատմամբ, կամ, որը անհավանական է գրեթե, կցանկանան գերմանական ջախջախման մուռը արգենտինացիների հաղթանակի միջոցով հանել...

 

Համլետ Կիրակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее