Ինչպե՞ս են պարաօլիմպիկ խաղերի հայ մասնակիցներին դիմավորում Փարիզում
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):
Թիմը Ֆրանսիա է մեկնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:
Տեսանյութը՝ Լիլիթ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից