2023 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Վազգեն Թեւանյանը հոկտեմբերի 27-ին դարձավ 24 տարեկան:
Ըմբիշը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայում՝ Փարիզում:
Նա նաև սիրելիին ամուսնության առաջարկություն է արել հենց Էյֆելյան աշտարակի մոտ: Նրա ընտրյալը Սոնա Մաթեւոսյանն է:
Հավելենք նաեւ, որ Թեւանյանը վերջերս Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղն է գրավել եւ նվաճել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: