Հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի հետ հանդիպման, Հենրիխ Մխիթարյանի մասին զրույցի և ընթրիքի առաջարկի մասին․ «Հպարտությամբ կարող եմ ասել, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հաճախ շփվում եմ Չավիի հետ։ Ես այն մարդկանցից մեկն էի, որ աստղային հյուրերի շրջանակում ընդունեց նրան Ռուսաստանում։ Չավիից բացի Ռուսաստան էին ժամանել Ֆորլանը, Կաֆուն, Մխիթարյանը, Գատուզոն, Ձանետտին։ Մտածում էի Չավիի հետ շփումը բարդ կլինի, սակայն հենց սկզբից բավականին հեշտ դասավորվեց ամեն ինչ։ Կարծում եմ՝ Չավին ու իր ներկայացուցիչն առաջին հերթին գնահատեցին, որ ես խոսում եմ իսպաներեն՝ չնայած որոշակի սխալներով։ Չավիի օգնականն ինձ հարցրեց՝ որտե՞ղ կարող ենք ընթրել, այդ պահին մենք գտնվում էինք Մոսկվայի կենտրոնում։ Ես ասացի՝ կան իտալական,ասիական,ռուսական խոհանոցներ։ Չավին ցանկացավ գնալ ռուսական խոհանոց։ Այնտեղ էին լինելու նաև Հենրիխ Մխիթարյանն ու իր քույրը՝ Մոնիկան։ Չավիին հարցրի՝ դեմ չէ՞ արդյոք, որ ընթրիքին ներկա լինի նաև Մխիթարյանը և նա չառարկեց, սիրով համաձայնվեց։ Նույնը նաև հարցրեցի Մխիթարյանին և նա էլ դեմ չէր»։
Նոբելը պատմել է նաև, որ բոլորը հաճելի շփում են ունեցել, քանի որ Մխիթարյանն ու Չավին ֆուտբոլում ունեն ընդհանուր ծանոթներ․ «Կարծում եմ՝ այդ ժամանակ Չավին հասկացավ, որ ես նորմալ մարդ եմ, ոչ թե քաղաքային խելագար, ով նրան հանգիստ չի տալիս»։
Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։