Ասիական Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զայրացած բղավել է մրցավարի վրա, իսկ հանդերձարան հեռանալիս հարվածել եւ հրել է սելֆի անող աշխատակցին։
«Ալ Նասրը» 4:2 հաշվով հաղթել է «Շաբաբ Ալ Ահլիին» եւ նվաճել է խմբային փուլի ուղեգիր։ Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։