Նոր մարզագույքի առանձնահատկությունները մարզիկներին շտապեց ցույց տալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա մոտեցավ մետաղյա ձողին և նախընտրեց այն բարձրացնել առանց ծանրաքարերի՝ հայտնվելով զավեշտալի իրավիճակում:
Կարեն Գիլոյանը սպորտի ոլորտում զբաղեցնում է առանցքային պաշտոն և պետք է, որ, իր մարզված լինելով և սպորտային կառուցվածքով, օրինակ ծառայեր մարզիկներին և, առհասարակ, ողջ հանրությանը, սակայն, ինչպես տեսնում ենք, նախարարի տեղակալը ծանրաձողին մոտենում է միայն այն ժամանակ, երբ չկան ծանրաքարեր:
Հիշեցնենք, որ վերջերս Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն դժգոհություն էր հայտնել, որ Օլիմպիական խաղերից առաջ ծանրամարտիկների մարզումների համար անհրաժեշտ գույքի գնում ուշացել է, ինչի պատճառով անջատել տվեց Վահրամ Դումանյանի խոսափողը: