Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։
Յուրա Մովսիսյանը կարիերան ավարտել է 33 տարեկանում։
Այժմ նա Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ-ի դեսպանն է։
Ակումբային կարիերայի ընթացքում Յուրա Մովսիսյանը հանդես է եկել ամերիկյան «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Չիկագո Ֆայրում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում», «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»։