Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Արթուր Ալեքսանյանից օլիմպիական ոսկին խլելը հենց այսպես է եղել՝ մրցավարները լկտիաբար «չնկատելով», որ իր մրցակիցը երկու ոտքով դուրս է եկել մրցագորգից, ոչ միայն չվերականգնեցին արդարությունը և միավոր չտվեցին Արթուրին, այլև միավորներ տալով Արթուրի իրանցի հակառակորդին որպես պատիժ, որ բողոքել են, որ մրցակիցը երկու ոտքով մրցագորգից դուրս է եկել, մեկ միավոր էլ նվիրել են վերջինիս՝ ապահովելով նրա «ծանրակշիռ» հաղթանակը...
ՀՀ Օլիմպիական կոմիտեն պետք է բողոքարկի արդյունքները և հասնի նրան, որ Արթուր Ալեքսանյանը ստանա իր ոսկին՝ մեզանից՝ Հայաստանից խուլիգան մեթոդներով խլված ոսկին...»։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում