Ադրբեջանի դրոշը վառեցին եւ հեռացրին դահլիճից
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությն բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։
Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։