Ի՞նչ նվեր է ստացել Հովհաննես Բաչկովը Ուզբեկստանի ամենահեղինակավոր մարդուց
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր գյումրեցի բռնցքամարտիկի ծննդյան օրն է, նա դարձավ 30 տարեկան։
Բաչկովն այսօր տեխնիկական նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Մարկոս Բարազին ու պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնել իր չորրորդ հաղթանակը։ Բաչկով- Բարազա մենամարտը տեղի է ունեցել Տաշքենդում։
Բաչկովը ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրել է․ Գաֆուր Ահմեդովիչին հյուր։
Նշենք, որ Գաֆուր Ահմեդովիչ Ռահիմովը Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահն է, Ուզբեկստանում հեղինակություն է, հայտնի է նաև մարզաշխարհում իր հովանավորչական գործունեությամբ։