Ի՞նչ է ուզում Տատան Բարսելոնայից
Խերարդո Մարտինոն եկավ Բարսելոնա և որոշեց, որ Բարսելոնայի հետ ամեն ինչ չէ,որ կարգին է: Մարտինոն հասկացավ, որ թիմի ֆուտոբլիստնների ֆիզիկական վիճակը լավ պահելու համար պետք է դիմել ռոտացիայի, ինչը, բացի ցանկալի լինելուց նաև պարտադիր է. քանի որ Բարսելոնան ունի երկար փոխարինողների նստարան, իսկ բոլորին հայտավորել իհարկե չի թույլատրվում:
Սկզբում բոլորը գոհ էին և գաղափար էին համարում ռոտացիան. իսկ ի՞նչ եղավ հետագայում…
Տատան ռոտացիայի էր դիմում հանդիպումների մեծամասնության ժամանակ, անգամ ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, ինչը միանշանակ արդարացված չէր:
Տատան դեռ չի հասկանում, որ նա ոչ միջին և ոչ էլ դրանից ցածր կարգի թիմի մարզիչ է. Նա մարզում Բարսելոնան, Իսկ Բարսելոնան եղանակ է ստեղծում ֆուտբոլում:
Կարծում եմ Մարտինոն դեռ չի հասկանում, որ եթե դու չես փայլում Բարսելոնայում, ուրեմն դու տեղ չունես այս թիմում:
Սիրելի ֆուտբոլիստ
Տատա Մարտինոն ունի մեկ ֆուտբոլիստ , ում շատ սիրելուց բացի նաև վստահում է շատ, նա Սերխիո Ռոբերտոն է, իսկ դուք նրան կտեսնենք միայն փոխարինման ժամանակ և դաշտում նրան դժվար կլինի գտնել. Ռոբերտոն ոչնչով աչքի չի ընկնում, իսկ Տատան շարունակում է ամեն խաղում Ռոբերտոյին դուրս բերել խաղադաշտ:
Ի՞նչ կլինի այս մրցաշրջանից հետո Մարտինոյի հետ` միայն գիտեն Բարսելոնայի ղեկավարները, իսկ ինչ կլինի Բարսելոնայի ղեկավարների հետ գիտի միայն Աստված:
Հեղինակ` Տիգրան Կարապետյան