▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ 4 դժվար ամիս է սպասվում... Յուրա Մովսիսյանը վիրահատվել է

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել:

 

 

 

 

 

 

 

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ճանապարհը դեպի վերականգնում: Ինձ դժվար 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար:

Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար: Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն մղում է ինձ սկսել վարժությունները` վիրահատությունից 3 ժամ անց: Ես կվերադառնամ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее