Ճանաչված ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել: Այս մասին գրում է իսպանական Marca-ն: «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին ավագին տեղափոխել են հիվանդանոց:
Դարպասապահը, որը մայիսի 20-ին կդառնա 38 տարեկան, կաթված է ստացել այսօր առավոտյան, իր թիմի՝ «Պորտուի» մարզման ժամանակ:
Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հավանաբար ստիպված կլինի ավարտել կարիերան։