Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:
Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթեց Մայ Նարվային (Էստոնիա) և վաստակած 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը՝ միաժամանակ նվաճելով կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Նշենք, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց (անհատական առաջնություններ) շրջանում։
Տեսանյութը ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից