Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի առաջին կեսն ավարտված է։ Մեր ընտրանին 0-2 հաշվով պարտվում է։
Խաղի 5-րդ րոպեին, մեր թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտելուց հետո, 11-մետրանոցից հաշիվը բացեց Ալիոսկին։
37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։