▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղի Շակիրան և իր որդին ֆուտբոլային խաղին հետևելիս

Մի քանի օր առաջ տեղի ունեցած «Բարսելոնա»-«Էյբար» ֆուտբոլային խաղի երկրպագուները հնարավորություն են ունեցել հետևելու ոչ միայն իրենց սիրելի թիմի խաղին, այլ նաև «Բարսելոնա»-ի պաշտպան` Ժերար Պիկեի կնոջը` երգչուհի Շակիրային և իրենց որդուն`1,5 տարեկան Միլանին:

Շակիրան, ում փորն արդեն բավական նկատելի է, մեծ ոգևորությամբ է հետևել ֆուտբոլային խաղին, իսկ դրա ավարտից հետո փոքրիկ Միլանը, ում հագին եղել է «Բարսելոնա» ակումբի մարզահագուստը, հայրիկի հետ միասին լուսանկարվել է թիմի մարզիկների հետ:

Հիշեցնենք, որ Շակիրան և Ժերար Պիկեն սպասում են իրենց երկրորդ արու զավակին, ով լույս աշխարհ կգա 2015թ-ի սկզբին:


Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее