Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երկար դադարից հետո օրեր անց, իսկ ավելի կոնկրետ` հոկտեմբերի 20-ին, երկրպագուների դատին կհանձնի իր նոր` «Loca loca» տեսահոլովակը: Արդեն համացանցում է հայտնվել տեսահոլովակի թրեյլերը, որից երևում է, որ տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել նաև երգահան Ռիչարդ Մադլենյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռիփսիմեն լույս աշխարհ բերեց իր և Մարտին Մկրտչյանի առաջնեկին` տղային: