Հայտնի Էդարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցել Հրայր Մկոյանի հետ.
«Սեպտեմբերի 19-ին մասնակցեցի Իրանի առաջնության «Ֆուլադ»-«Էսթեղլալ» հանդիպմանը: Խաղացի 90 րոպե: Խաղից հետո ցավեր զգացի և դիմեցի բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ինձ մոտ ծնկի մկանային վնասվածք է, ջլերի հետ կապված խնդիր: Այժմ օրական 2 անգամ այցելում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի: Նախնական հետազոտության համաձայն՝ վերականգնմանս համար կպահանջվի 2 շաբաթ»: