Խաղից հետո մտա հանդերձարան եւ բոլորին շնորհակալություն հայտնեցի երկրորդ խաղակեսի համար: Ես հպարտ եմ, որ այս տղաների մարզիչն եմ: Խնդրում եւ կոչ եմ անում՝ չքննադատել այս տղաներին, այլ միայն սատարել: Այսօր նրանք մեկ աստիճան բարձրացան:
Այս մասին հետխաղային ասուլիսում նշել է ուկրաինացի մասնագետ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին եւ պարտվեց 0:1 հաշվով։