▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուզին ու կարիերայում 2-րդ անգամ նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ այսօր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее