Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո բնականաբար քնարկումների և տարակարծությունների պակաս չկար ֆուտբոլասերների եվ մասնագետների կողմից , սակայն ամեն դեպքում մեզ համար չափազանց կարեվոր էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիտարկումներն ու կարծիքն այս խաղի վերաբերյալ:
Նախևառաջ ուշադրության է արժանի այն փաստը, որ պարոն Հայրապետյանը կոնկրետ նշեց, որ մեր մարզչի գրանցած արդյունքներից գոհ չէ եվ հետագա խաղերի համար կոնկրետ պահանջներ են լինելու,ինչը նշանակում է որ մեզ առաջիկա հանդիպումներում այլեվս սխալվելու իրավունք տրված չէ:
Սա նշանակում է որ գոնե տնային հանդիպումներում մեր հավաքականը պետք է մտածի միայն երեք միավորի մասին:Այս դեպքում առաջնային պլան է մղվում երկրպագուների աջակցությունը ,որը մեզ իսկապես շատ կոգնի եվ այս պարագայում հարց է առաջանում` հնարավոր է արդյոք Հանրապետականի փոխարեն խաղերն անցկացվեն Հրազդան մարզադաշտում , տոմսերի մի փոքր իջեցված արժեքով:
Ըստ տրամաբանության այս պարագայում ավելի քիչ գնով ավելի շատ հանդիսականներ հնարհավորություն կստանան ձեռք բերել հանդիպման տոմսեր:
Ամեն դեպքում այս տարբերակը թվում է իրատեսական:
Ինչ վերաբերում է պորտուգալացիների դրսևորած պահվածքին,Հայաստանի հավաքականին մարզադաշտ չտրամադրելու,կամ ժամանակին մարզադաշտ չտեղափոխելու առումով ապա այդ ամենին մենք կպատասխանենք մեր խաղով մեր հարկի տակ:
Կարծում եմ` չի մոռացվել Հայաստան-Բուլղարիա պատասխան հանդիպումը: