▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա եկել է Հենրիխի մասին գրելու եւ խոսելու ժամանակը

Թեթեւություն, հանգստություն, հուզմունք, երջանկություն, զարմանք, հպարտություն... Ահա թե ինչպիսի զգացմունքների խառնուրդ էր մոտս Այնթրախտ – Բորուսիա խաղի ժամանակ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ տեսնում եմ,  թե ինչպես է Հենոն գոլ խփում, բայց այսօրվա 2 գոլերն իրոք ոսկու արժեք ունեն: Ամառը բավականին հագեցած, գուցե նաեւ լարված էր Հենրիխի համար: Լիվերպուլ, Բորուսիա, Տոտենհեմ, Անժի, վերջում նաեւ ՊՍԺ: Վերջին տարբերակին գրեթե ոչ ոք չհավատաց, քանի որ ակնհայտ էր, որ դա Մինո Ռայոլայի խաղն էր, ով բավականին մոտ է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ: Լրատվամիջոցներն ուր ասես որ չէին ուղարկում մեր տղային: Անձամբ ես, ուղիղ եթերում անգլիական հեղինակավոր պարբերականների կողմից գրված 2 տասնյակից ավելի հոդված եմ ընթերցել, ըստ որոնց Հենոն արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստ է: Շախտյոռի ղեկավարությունն անընդհատ մեզ մոտ լարվածություն էր ստեղծում: Մեկ Պալկինն էր ասում, որ եթե Մխիթարյանն առաջիկա 10 օրերին չմիանա թիմին, նրան կպատժեն, մեկ Լուչեսկուն էր փորձում նվաստացնել Հենոյի նախորդ` փայլուն մրցաշրջանը, մի քանի անգամ շեշտելով որ Հենրիխը իբրեւ չգնահատեց ողջ թիմի աշխատանքը, որն արվում էր նրա համար որ հայ կիսապաշտպանը գոլեր խփի: Էլ չեմ խոսում հայկակա~ան որոշ լրատվամիջոցների մասին, որոնք... Երեւի վերջիններիս մասին շատ չծավալվեմ, ուղղակի ասեմ, որ նրանցից շատերը Հենրիխի անունն ուղղակիորեն օգտագործում էին սեփական P.R.-ի համար: Այս ամենը չէր կարող չազդել Հենոյի հոգեբանության վրա եւ հարցն անգամ նրան հասավ, որ նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմեց հայ երկրպագուներին: Թվում է թե այս ամենը վաղուց է եղել, սակայն իրականում քիչ ավել քան 2 ամիս առաջ: Իրականում մեծ ֆուտբոլում նորմալ երեւույթ է, երբ աշխարհահռչակ մի ֆուտբոլիստի ակումբից ակումբ տեղափոխվելը ուղեկցվում է մի շարք ասեկոսեներով, իսկ մեր դեպքում նաեւ բամբասանքներով: Խնդրեմ, ինքներդ տեսեք թե ինչքան տեւեց Գարեթ Բեյլի` արքայական թիմ տեղափոխվելը(միայն հաշված ժամեր առաջ Ռեալը հաստատեց Ուելսցու տրանսֆերը): Հիշենք նաեւ Ֆաբրեգասի`  1 տարուց ավել տեւած տրանսֆերը, ավելի ճիշտ վերադարձը Բարսելոնա, կամ 10 տարի առաջվա` Բեքհեմի տեղափոխությունը նույն Ռեալ: Ուղղակի այլ երկրներում երկրպագուներն այս ամենին արդեն սովորել են եւ գիտեն որ տրանսֆեր կոչվածը նաեւ թիմերի, գործակալների, տնօրենների եւ ֆուտբոլիստների կողմից լուրջ հոգեբանական խաղ է, իսկ մերոնք Հենրիխի հասցեին ասված կամ նրա մասին գրված ամեն մի խոսքը չափազանց «ծանր էին տանում»:  Հիմա արդեն մենք այս ամենի մասին խոսում ենք անցյալ ժամանակով: Բորուսիայի կազմում նա առաջին 2 խաղերում գոլեր խփեց, որոնցից 2-րդի ժամանակ(ընդ որում բառիս բուն իմաստով հենց գոլը խփելու ժամանակ) վնասվածք ստացավ: Մեզ համար եւս մեկ առիթ անհանգստանալու համար: Նախորդ 2 տուրերում Հենրիխը չկարողացավ պաշտոնական խաղերում իր նորամուտը գոլով նշել: Սակայն, ժողովրդական լեզվով ասած.  «Ուշ լինի, նուշ լինի», եթե իհարկե 3-րդ պաշտոնական խաղում նրա ձեւակերպած դուբլը կարելի է ուշացած համարել :) Հիմա արդեն մենք վերջնականապես կարող ենք փաստել, որ ՄԵՐ ՀԵՆՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է!!! Ինչու  «Վերադարձել է», որովհետեւ մենք վաղուց էինք սպասում այսօր տեղի ունեցածին, այն է` պաշտոնական խաղերում նրա դրսեւորած ռմբարկուական հատկանիշներին: Թերեւս մի փոքր հաճելիորեն զարմացրեց այն թե որքան անկաշկանդ էր նա խաղադաշտում եւ անգամ գոլերը խփելուց հետո այնպես էր նշում դրանք, որ կարծես թե դա ընդամենը իր աշխատանքն է եւ առաջին անգամ չէ, որ նա հաղթանակ է բերում նախորդ տարվա աշխարհի 2-րդ ուժեղագույն ակումբին: Խոսքեր չկան, ժամերով է աճում Հենոյի արհեստավարժությունը: Հատկապես կցանկանայի առանձնացնել նրա խփած 2-րդ գոլը, որն անչափ նման էր 2 տարի առաջ Հանրապետական ստադիոնում Մակեդոնիայի հավաքականի դարպասին խփած նրա գոլին, այն տարբերությամբ, որ այն ժամանակ նա գրավեց վերին, իսկ այսօր ներքին անկյունը: Սակայն եկեք մի պահ մոռանանք անցյալի մասին եւ սկսենք վայելել մեր Հենոյի անխափան երթը դեպի փայլուն ֆուտբոլային ապագա: Այ հիմա իրոք եկել է ժամանակը գրելու եւ խոսելու նրա մասին :)))))))))

Ապրես Հեն ջան!!!

Ալեքս Ենոքյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее