Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է։ Գիտեմ` ամենից շատ հիասթափեցրել եմ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել, որպեսզի լավ ներկայանամ: Ցավոք, չկարողացա նրանց հույսերն արդարացնել: Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։ Աստված առաջ ամեն բան առջևում է կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»։ |
«Հիասթափված եմ, բայց ամենից շատ հիասթափեցրել եմ». Արսեն Հարությունյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet