Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի` Ջիբրալթարի հետ անցկացրած արտագնա հանդիպումը:
Այդ խաղում մեր ընտրանին 6:2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել, իսկ Մովսիսյանը չորս գոլ է ուղարկել մրցակցի դարպասը` դառնալով հավաքականի պատմության առաջին պոկերի հեղինակը. «Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում …և, օհ, 4 գոլ: Առաջ Հայաստան»,- գրել է Մովսիսյանը սոցցանցի իր էջում: